ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Էրեբունի վարչական շրջանում

Երեկ Ռոստովյան-Աթոյան փողոցների խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել, որի հետեւանքով բախվել են ՎԱԶ 2107 մակնիշի 2 ավտոմեքենաներ: Արդյունքում մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է, իսկ 1 հոգի տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ: Վթարի պատճառը եղել է այն, որ նշված փողոցում անկանոն է աշխատում խաչմերուկը կարգավորող լուսացույցը, ինչն էլ հաճախ ավտովթարների պատճառ է դառնում: Իսկ թե երբ են պատրաստվում լուսացույցի աշխատանքը կարգավորել, դժվար է գուշակել:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, զինծառայողների հաշմանդամության կենսաթոշակն ի՞նչ չափով է նշանակվում:

Լուիզա Մխիթարյան (39 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Զինծառայողների հաշմանդամության կենuաթոշակը նշանակվում է հետեւյալ չափերով՝
ա) 1-ին խմբի հաշմանդամներին` ամuական դրամական բավարարման եւ uննդի փոխհատուցման գումարի 70 տոկոuի չափով, բայց ոչ պակաu Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված բազային (5800 դրամ) կենuաթոշակի 200 տոկոuից.
բ) 2-րդ խմբի հաշմանդամներին` ամuական դրամական բավարարման եւ uննդի փոխհատուցման գումարի 60 տոկոuի չափով, բայց ոչ պակաu բազային կենuաթոշակի 150 տոկոuից.
գ) 3-րդ խմբի հաշմանդամներին` ամuական դրամական բավարարման եւ uննդի փոխհատուցման գումարի 40 տոկոuի չափով, բայց ոչ պակաu բազային կենuաթոշակից:

Հաշմանդամ երեխաներին եւ երիտասարդներին աջակցող կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2012 թվականին Հայաստանում գործել է հաշմանդամների սոցիալական սպասարկման 7 կազմակերպություն, որից 4-ը՝ պետական, իսկ 3-ը՝ ոչ պետական:

 

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ինչ է իրենից ներկայացնում բնականոն գնաճը, ընդհանրապես ո՞րն է դա:

Հարություն Բաղդասարյան (29 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Բնականոն գնաճն այն ցուցանիշն է, որը զերծ է գների շոկային (կարճաժամկետ եւ կտրուկ) տատանումներ ունեցող ապրանքների եւ ծառայությունների գնաճից: Օգտվելով ԱՎԾ կողմից հաշվարկված գնաճի ցուցանիշի հիմքում ընկած տեղեկատվությունից եւ կիրառելով հաշվարկման նույն սկզբունքը՝ ԿԲ-ում յուրաքանչյուր ամիս հաշվարկվում է բնականոն գնաճի ցուցանիշը: Այն բացառում է շոկերի ազդեցությունը. օրինակ՝ մրգերի եւ բանջարեղենի գների կտրուկ աճը կամ նվազումը՝ պայմանավորված բնակլիմայական պայմաններով, կամ օրինակ՝ միջազգային շուկայում որեւէ ապրանքի գնի աճը կամ նվազումը, որը ՀՀ ներմուծման եւ ՀՀ-ում սպառման արդյունքում հանգեցնում է գնաճի կամ գնանկման: Օրինակ՝ 2009թ. ընդհանուր գնաճը կազմել է 6.5%, բնականոն գնաճը? 5.3%: Տարբերությունը? 1.2 տոկոսային կետը կոմունալ ծառայությունների սակագների աճով էր պայմանավորված: 2010թ. ընթացքում ընդհանուր գնաճը կազմել է 9.4%, իսկ բնականոն գնաճը` 6.3%: Տարբերությունը՝ 3.1 տոկոսային կետը պայմանավորված է եղել ինչպես բնակլիմայական անբարենպաստ պայմաններում գյուղատնտեսական արտադրանքի գների աճով, այնպես էլ պարենային ապրանքների միջազգային շուկաներում գների աճով, որը ներմուծվող ապրանքների գների միջոցով ազդեցություն է թողել ՀՀ գնաճի ցուցանիշի վրա: Ստացվում է, որ ԿԲ կողմից հաշվարկվող բնականոն գնաճն ընդհանուր գնաճի այն մասն է, որը զերծ է առաջարկի շոկերից: Ներկայումս ԿԲ-ն նպատակադրում է ընդհանուր գնաճի 12-ամսյա ցուցանիշը, եւ հետեւում է բնականոն գնաճի ցուցանիշին՝ գնաճի վրա համախառն պահանջարկի զարգացումների ազդեցությունը գնահատելու նպատակով:

ՀՀ կենտրոնական բանկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Հայաստանում 2013 թվականին գնաճը կազմել է 5,8%: 2013թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին, 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ, պարենային ապրանքների (այդ թվում նաեւ խմիչքն ու ծխախոտը) գների ցուցիչը կազմել է 105,8%, ոչ պարենային ապրանքներինը՝ 104,6%, իսկ ծառայությունների սակագներինը՝ 106,4%:

 

 

 

ՀԱՐՑ. Եթե մաքսային արժեքի որոշման մեթոդի ընտրության հետ կապված մաքսային մարմինների կողմից անհամաձայնություններ են առաջանում, ապա նման դեպքերում ո՞ւմ կարելի է դիմել:

Սուսաննա Արեւշատյան (43 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ մաքսային օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ հայտարարատուի կողմից հայտարարագրված մաքսային արժեքի կամ դրա որոշման եղանակի հետ տարածքային (տարածաշրջանային, մասնագիտացված կամ սահմանային) մաքսային մարմինների անհամաձայնության դեպքում վերջիններս, ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետում կազմում եւ հայտարարատուին են տրամադրում վերադաս մաքսային մարմնի սահմանած ձեւով մերժման եզրակացություն, որտեղ հիմնավորվում է հայտարարատուի կողմից հայտարարագրված մաքսային արժեքի չափը կամ որոշման եղանակը չընդունելու պատճառները, եւ նշվում է այն վերադաս մաքսային մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, ում կարող է բողոքարկման համար դիմել հայտարարատուն: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` մաքսային մարմինների կողմից մաքսային արժեքի չափի կամ որոշման եղանակի հետ անհամաձայնության դեպքում հայտարարատուն, մերժման եզրակացությունն ստանալուց հետո` տասն օրվա ընթացքում, կարող է բողոքարկել վերադաս մաքսային մարմին կամ դատարան: Վերադաս մաքսային մարմինը պարտավոր է 30-օրյա ժամկետում կայացնել համապատասխան որոշում եւ տեղյակ պահել հայտարարատուին:

ՀՀ մաքսային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանը պարզ ներկայացված է, մնում է տեղյակ լինել գործող կարգին եւ հարկ եղած դեպքում, սահմանված ժամկետների շրջանակներում դիմել համապատասխան բաժին՝ լուծելու առաջացած խնդիրները:




Լրահոս