Պատվիրատուի շքամուտքում մահակներով ծեծի են ենթարկել լուսանկարիչ Վիգեն Մնոյանին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ նոյեմբերի 20-ին, հայտնի լուսանկարիչ Վիգեն Մնոյանին Ավան թաղամասում անհայտ անձինք ծեծի են ենթարկել:

Armlur.am-ի հետ զրույցում լուսանկարիչը պատմեց, որ նշված վայր էր գնացել պատվիրատուին նկարահանելու նպատակով, սակայն հենց մուտքի մոտ տեղի է ունեցել դեպքը:

Վիգեն Մնոյանի հետ եղել է նրա աշակերտը, սակայն որևէ բան նկատել կամ ֆիքսել երկուսն էլ չեն կարողացել, քանի որ մութ է եղել: Մեր հարցին՝ հնարավոր է որևէ մեկին «զայրացրել» են նրա կողմից արված բաց տեսարաններով լուսանկարները, լուսանկարիչը բացասական պատասխան տվեց:

Ավելի մանրամասն՝ Armlur.am-ի տեսանյութում:

Տաթև Հարությունյան




Լրահոս