Այսօր Հեռուսատատեսության միջազգային օրն է:
Հակառակ ինտերնետի հուժկու գրոհին` հեռուստատեսությունը, այնուամենայնիվ, իր ուրույն տեղը պահպանել է և շարունակելու է պահպանել: Հիշարժան օրվա առթիվ Armlur.am-ի հարցման ընթացքում չգտնվեց որևէ երևանցի, ով նշած լիներ, թե հեռուստացույց չի նայում: Վատագույն դեպքում, մատնանշելով ժամանակի պակասը, մարդիկ ասում էին, որ համեմատաբար քիչ են հեռուստացույցի առջև ժամանակ անցկացնում:
Ցավալի է, որ ավանդական գնահատականները հայկական հեռուստաընկերությունների մասին պահպանվում են: Մարդկանց մի ստվար հատված նշեց, որ հայկական որևէ հեռուստաալիք չի դիտում և նախընտրում է ռուսական ալիքները: Իսկ հաղորդումների ուղղվածության վերաբերյալ նախասիրությունները խիստ բազմազան էին: Ոմանք լուրերի թողարկումներն էին նախընտրում, երկրորդները` մշակութային, մյուսներն էլ ժամանցային հաղորդումների սիրահար էին:
Լուսինե Հակոբյան, Տիգրան Սարգսյան