ՆԵՐԴԱՇՆԱԿ ԶՈՒՅԳԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի Մել Շվանկեները 65 տարի է` իր փողկապները մշտապես համապատասխանեցնում է  կնոջ` Ջոյի  զգեստների հետ: Նրա փողկապները հիմնականում կարված են եղել նույն կտորից: Նրանք 146 ներդաշնակ կոստյում ունեն: Դրանք պահելու համար զույգը ստիպված է եղել առանձին սենյակ հատկացնել: Երջանիկ զույգը բնակվում է ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգի Օմահա փոքրիկ քաղաքում: Հարեւանները նույնպես չեն հիշում այնպիսի դեպք, որ ամուսինները տնից դուրս եկած լինեն անհամապատասխան հագուստներով: Զույգն աշխատում է իր սեփական ծաղկի խանութում, որը գտնվում է Ֆրեմոնտում: Ի դեպ, դա է պատճառը, որ նրանք նախընտրում են ծաղկավոր կտորից կարված հագուստները:




Լրահոս