ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ամերիկացի գիտնականների վերջին հետազոտությունների արդյունքները վկայում են, որ լավատեսությունն օգնում է երկար ապրել»,-գրում է Daily Mail-ը: Համաձայն հետազոտությունների` լավատեսները մինչ 100 տարեկան ապրելու ավելի շատ հնարավորություն ունեն: Գիտնականներն այս տեսակետին են հանգել` ուսումնասիրելով հարյուրն անց 243 մարդու: Պարզվել է` նրանց զգալի մասը լավատես, հարմարվող, ուրախ եւ շփվող անձնավորություններ են: Գիտնականները նաեւ գտնում են, որ լավատեսությունից բացի, երկարակեցության հարցում զգալի դեր ունեն գենետիկան եւ առողջական լավ վիճակը:




Լրահոս