ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒ ՊԱՐԳԵՎՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ անկախության վերականգման տոնի առթիվ Սերժ Սարգսյանը պատվավոր կոչումներ ու պարգեւներ է շնորհել գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության եւ այլ ոլորտների մի խումբ ներկայացուցիչների: Ստորեւ կարող եք տեսնել ամբողջական ցուցակը:
«Գիտության վաստակավոր գործիչ»` Մայա Հրանտի Ինճիկյան` ՀՀ ԳԱԱ «Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական, ակադեմիկոս:
«Վաստակավոր մանկավարժ»` Նելլի Սողոմոնի Մարության, Գուրգեն Վրեժի Մելիքյան:
«Ժողովրդական արտիստ»` Ռուդոլֆ Գուրգենի Խառատյան` Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր:
«Վաստակավոր արտիստ»` Ռադիկ Ջումշուդի Գաբրիելյան` երգիչ, Մարինե Լյուդվիգի Դեինյան` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, Լեւոն Սամվելի Թեւանյան` Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ժողովրդական գործիքների նվագախմբի գլխավոր դիրիժոր, Մարիա Հովհաննեսի Դիվանյան` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի մենապարուհի, Արման Մանուկի Հովհաննիսյան` երգիչ, Կարինե Իշխանի Հովհաննիսյան` քանոնահարուհի, Գայանե Նշանի Մկրտչյան` դերասանուհի, Մկրտիչ Հրաչի Մկրտչյան` երգիչ, Արմեն Խորենի Մեսրոպյան` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի թավջութակահար:
«Վաստակավոր նկարիչ»` Անժելա Վահանի Գալստյան` Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գլխավոր նկարիչ, Յուրի Գուրգենի Պետրոսյան` քանդակագործ:
«Արվեստի վաստակավոր գործիչ»` Յուրի Արշակի Հարությունյան` կոմպոզիտոր, Արմեն Վասիլի Մելիքսեթյան` ռեժիսոր, Մհեր Ռաֆիկի Նավոյան` Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու, Արամ Միսակի Սուքիասյան` ռեժիսոր, Սերգեյ Կոնստանդինի Քեչեկին` դաշնակահար:
«Մշակույթի վաստակավոր գործիչ»` Աելիտա Գուրգենի Դոլուխանյան` գրականագետ, Արման Սամվելի Ծատուրյան` «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, արվեստագիտության թեկնածու, Լիլիկ Թորոսի Հակոբյան` «Եղիշե Չարենցի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն, Լեւոն Բաբկենի Չուգասզյան` ԵՊՀ ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր, Մարինե Իսահակի Օթարյան` Ալ. Սպենդիարյանի անվան տուն-թանգարանի տնօրեն:
«Վաստակավոր բժիշկ»` Օնիկ Մկրտիչի Մելքոնյան` «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ, բժշկական գիտությունների թեկնածու:
«Վաստակավոր լրագրող»` Գագիկ Հովհաննեսի Հովհաննիսյան` «Շախմատային Հայաստան» հանդեսի գլխավոր խմբագիր:




Լրահոս