![](https://armlur.am/wp-content/uploads/2014/11/kond.jpg)
Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հերթական անգամ ընդունել է Երևանի Կոնդ թաղամասի բնակիչների ներկայացուցիչներին:
Նախարարը ներկայացրել է նախորդ հանդիպումից հետո ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության կողմից իրականացված և իրականացվելիք քայլերի հերթականությունը, այդ թվում՝ մատնանշելով, որ առաջիկա կառավարության նիստի օրակարգում ընդգրկվելու է Կոնդի բնակիչների բնակապահովման խնդիրների վերաբերյալ հարցը:
Հիշեցնենք, որ շաբաթվա սկզբին, նոյեմբերի 17-ին քաղաքաշինության նախարարը նույնաբովանդակ հերթական անգամ հանդիպել էր նաև Ֆիրդուսի թաղամասի իրացման տարածքի բնակիչների հետ: