ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Երեւանի Աբովյան փողոցից հեռացված առեւտրային տաղավարների տեղերը բարեկարգվել, գեղեցկացել են, եւ փողոցի ճնշող մթնոլորտը վերացել է: Սակայն այդ տաղավարներից մեկը պահպանվել է (Ալեքսանդր Մանթաշյանի արձանից 40 մետր վերեւ, տերը Յուրա Բեգլարյանն է): Ինչո՞ւ է այդ կրպակը դեռ մնացել: Ե՞րբ է վերացվելու:
Արամայիս Ասլանյան, 66 տարեկան, թոշակառու

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան Երեւանի քաղաքապետարանին ուղղված քաղաքացու հարցի՝ կապված Աբովյան փողոցում Ալեքսանդր Մանթաշյանի արձանի հարեւանությամբ գտնվող տաղավարի հետ, աշխատակազմի շինարարության եւ բարեկարգման վարչությունը տեղեկացնում է, որ նշված տաղավարի ապամոնտաժման աշխատանքները սկսվել են սույն թվականի մայիսի 21-ին:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարելի է պատկերացնել, որ տաղավարի ապամոնտաժումը մի քանի րոպեի գործ է: Բայց դատելով քաղաքապետարանի պատասխանից` փոքրիկ կրպակն արդեն քանի օր քանդում են, եւ «գործընթացն» այդպես էլ չի ավարտվում: Տարօրինակ է նաեւ, թե ինչպես է ստացվել, որ բոլոր տաղավարները հեռացվել են, իսկ  Յուրա Բեգլարյանին պատկանող կրպակը դեռեւս մնացել է:




Լրահոս