Վահե Հակոբյանն ազատվեց պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն այսօր, իր դիմումի համաձայն և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ, ազատվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետի պաշտոնից: Այս մասին armlur.am-ին հայտնեց Կառավարության մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը:

Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պարտականությունները ժամանակավորապես դրվել են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանի վրա:




Լրահոս