Այսօր` մայիսի 31-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Քարահունջ գյուղի բնակիչ Ժիրայր Ղազարյանը, վարելով ,ԳԱԶ 53ե մակնիշի 28 ՍՕ 646 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 183-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել ճանանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Դեպքի վայրից armlur.am -ին հայտնել է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ նույն գյուղի բնակիչներ Սևակ Ավագյանը, Ժենյա Ավագյանը, Արմինե Օհանջանյանը, Նարինե Սարգսյանը, Մանուշակ Մանուչարյանը և ևս մեկ հոգի, ում տվյալները ոստիկանությունն այս պահին փորձում է պարզել, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը Գորիսի, մյուս մասը՝ Սիսիանի բժշկական կենտրոններ:
Վթարի հետևանքով ուղևորներից մեկը՝ Նադեժդա Հակոբջանյանը, տեղում մահացել է: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ նշված անձինք գնում էին դաշտ՝ բանջար հավաքելու: