Փուչիկների պայթյունից տուժած 7 քաղաքացի շարունակում է հիվանդանոցում մնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին տեղի ունեցած ՀՀԿ-ի նախընտրական համերգ-հանրահավաքի ժամանակ փուչիկների պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից հիվանդանոցներում շարունակում է մնալ 7-ը: Այս մասին armlur-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը: Նրա տեղեկացմամբ` բոլոր 7 հիվանդները գտնվում են Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոնում, նրանց վիճակը նորմալ է: Վերակենդանացման բաժանմունքներում հիվանդներ չկան:Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում կազմակերպված ՀՀԿ հանրահավաքի ժամանակ գազով լցված փուչիկների պայթյունից:Ընդհանուր առմամբ տուժել էր 154 մարդ:
Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Հայաստան հրավիրված գերմանացի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և այրվածքների կենտրոնի պրոֆեսոր Ադրիան Դայգլերը վիրահատել է փուչիկների պայթյունից տուժած 9 հիվանդի:




Լրահոս