Պարզել է ինքնասպան եղած քաղաքացու ինքնությունը (լրացված,լուսանկարներ, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ մայիսի 31-ին, մոտավորապես ժամը 17.30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամուրջից մի քաղաքացի ինքնասպանության նպատակով ցած է նետվել և մահացել։ Ինչպես դեպքի վայրից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչյա Բաբայանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանը հայտնում է, որ ինքնասպանը կլինի մոտավորապես 50-55 տարեկան տղամարդ։ Քիչ առաջ Գագիկ Շամշյանը հայտնեց, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ այսօր ինքնասպան եղած քաղաքացին Երևանի Գյուլբենկյան փողոցի բնակիչ, 34-ամյա Ա. Հովեյանն է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 




Լրահոս