
Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության մասին պայմանագիրն արդեն ներկայացվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վավերացմանը. գրված է ՌԴ կառավարության պաշտոնական կայքում:
Փաստաթղթում նշվում է. «Պայմանագրի` ուժի մեջ մտնելը կապահովի ՀՀ մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության գործունեությանը 2015 թվականի հունվարի 2-ից:
ԵՏՄ-ն Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը բազային փաստաթուղթ է, որը սահմանում է Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Հայաստանի Հանրապետության` Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանների մասին»: