Չորրորդ ինքնիշխանություն. Դավիթ Հարությունյանը դժգոհ է մնացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շրջանառվող խոսակցությունների համաձայն` ՀՀԿ-ում տեղի ունեցած վերադասավորումներից ու Աժ-ում հանձնաժողովի նախագահների տեղերի ժերեբովկայից հետո դժգոհ է մնացել Աժ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Բանն այն է, որ, շրջանառվող լուրերի համաձայն, Դավիթ Հարությունյանը, հաշվի առնելով իր և ՀՀԿ ղեկավարի հետ ունեցած փայլուն հարաբերությունները, ներքուստ ակնկալել է, որ իրեն բաժին կհասնի Աժ փոխխոսնակի կամ էլ նորից ՀՀ արդարադատության նախարարի աթոռը:




Լրահոս