Հրապարակ. Որ դուր չեկավ, ուշունց կտամ. գեներալ Մանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ-ում գեներալներ Սանվելն ու Սեյրանը` միմյանցից անբաժան, քայլում, սենյակից սենյակ էին անցնում ու նույնքան անբաժան էլ նստած էին ԱԺ դահլիճում, հետո էլ` ֆոյեում: Ակնհայտ էր` Սեյրան Սարոյանն ինքնակամ պատասխանատվություն էր ստանձնել գեներալ Մանվելին ,առաջին օրովե պառլամենտի աշխատանքի նրբություններին ծանոթացնելու գործում: Նրանք բավարար զուսպ բարևեցին իրենց անչափ ջերմ բարևած Վարդան Օսկանյանին` հասկացնելով վերջինիս, որ իրենց ,դուրը չի գալիս նրա արածներըե, ու երկար ժամանակ այդպես ,վճռական մենակ նստածե էին ԱԺ սրահում: Հարցին, թե ինչո՞ւ էդպես ղարիբ նստել եք ֆոյեում ու ՀՀԿ-ի հետ չեք, չե՞ն ընդունում ձեզ ՀՀԿ հնաբնակները, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. ,Խո ազգի թշնամի չե՞նք, որ չընդունենե: Հետո էլ հարկ համարեց տեղեկացնել, որ խիստ պարտաճանաչ գալու-մասնակցելու է ԱԺ բոլոր նիստերին: Բա որ ձանձրանա՞ք, բա որ էնպիսի մտքեր լսեք, որ Ձեզ դուր չգա՞ն: ,Որ դուր չեկավ, ուշունց կտամե,-ասել է նա:




Լրահոս