
Ըստ Ժողովուրդ-ի տեղեկությունների` ՀՀԿ-ն կրկին մտափոխվել է առողջապահության նախարարի իր թեկնածուի հարցում: Նախօրեին ՀՀԿ մեր աղբյուրները վստահեցնում էին, որ հավանական է` առողջապահության նախարար դառնա Կարեն Ավագյանը: Սակայն որոշումը երեկ փոխվել է այն բանից հետո, երբ մամուլը, այդ թվում` Ժողովուրդ օրաթերթը, հիշեցրել էր Կարեն Ավագյանի առնչությունը Հանրապետության հրապարակում ՀՀԿ հանրահավաքի ժամանակ 150 հոգու` մարմնական վնասվածքներ ստանալու պատճառ դարձած փուչիկների պայթյունի միջադեպին, ՀՀԿ-ում տարակուսել են: Այժմ խոսվում է Բժշկական համալսարանի ռեկտոր, ՀՀԿ-ական Դերենիկ Դումանյանի թեկնածության մասին: