Դոլարը թանկանում է. «Հայոց աշխարհ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Հայաստանի արժութային շուկայում լարվածությունը գնալով խորանում է։ Մինչ բանկերը հրաժարվում են դոլար վաճառելուց, շուկայի ամբողջ պահանջարկը փորձում է բավարարել Կենտրոնական բանկը՝ ամեն ինչ անում է դրամի կտրուկ արժեզրկում եւ խուճապային տրամադրություններ թույլ չտալու համար։
Թե ինչքան ժամանակ կհաջողվի դա՝ դժվար է ասել։ Խնդիրն այն է, որ դրամի արժեզրկումը Կենտրոնական բանկը զսպում է արտաքին պահուստների հաշվին։ Սակայն դրանք անսպառ չեն: Միայն նոյեմբերի ընթացքում Կենտրոնական բանկը վաճառել է շուրջ 60 մլն դոլար։ Թեեւ դա ռեկորդային ցուցանիշ չէ, այնուհանդերձ աննախադեպ է տարվա այս շրջանի համար։ Սովորաբար տարեվերջին Հայաստանի արժութային շուկան առանձնանում է տարադրամի հագեցվածությամբ, որը թույլ է տալիս Կենտրոնական բանկին նույնիսկ դոլար ներքաշել։ Անցած տարեվերջին երկու ամիսներին գնված տարադրամը կազմեց գրեթե 25 մլն դոլար, որից միայն 24,6 միլիոնը նոյեմբերին։ Այս տարի հակառակ պատկերն է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս