«Վիվասելլ»-ը թանկացնում է դեպի ՌԴ կատարվող զանգերի սակագները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ղ-Տելեկոմ» ընկերությունն (ապրանքանիշը՝ «Վիվասելլ») առայժմ միայն «Անձնական» կոչվող սակագնային պլանի բաժանորդների համար առաջիկա դեկտեմբերի 1-ից նախատեսում է եռապատկել դեպի Ռուսաստան կատարվող զանգերի սակագները: Այս սակագնային պլանի ներսում 1 րոպե խոսելու դիմաց 3 րոպեի արժեք է գանձվելու հայաստանյան բաժանորդներից: Ընկերությունում դժվարացան ասել, թե մյուս սակագնային պլանների բաժանորդներն ինչ արժեքով են զանգեր կատարելու դեպի ՌԴ: Armlur.am-ի հեռախոսազանգին պատասխանած օպերատորը նույնիսկ այս թանկացման մասին տեղյակ չէր եւ ճշտելուց հետո միայն հաստատեց մեր տեղեկությունը: Հիշեցնենք, որ օրեր առաջ «Վիվասելլն» արդեն կրկնապատկել էր դեպի Վրաստան կատարվող զանգերի սակագները»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս