“Նման հարց չի քնարկվել ոչ գործադիրի նիստում, ոչ էլ Կուսակցության խորհրդում,-մեկնաբանելով մամուլի այն տեղեկությունը, որ Գեղարքունիքի մարզպետ է նշանակվելու ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը armlur.am-ի հետ զրույցում ասաց նա : Հարցին, թե կցանկանաք ձեզ տեսնել այդ պաշտոնում ՀՀԿ –ական պատգամավորը նշեց. “Անձնական տեսակետ հայտնելը կոռեկտ չեմ համարում”:
Հիշեցնեք որ այսօր Հայկական ժամանակ օրաթերթը գրել էր, որ եթե նախօրեին իշխանական կուլիսներում որպես Գեղարքունիքի մարզպետի թեկնածու քննարկվում էր նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի անունը, երեկ արդեն շատերը վստահաբար պնդում էին, որ այս մարզի մարզպետ է նշանակվելու ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը: