«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ այս տարի Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալը չափազանց ցածր է լինելու, ինչը պայմանավորված է թե՛ օբյեկտիվ և թե՛ սուբյեկտիվ պատճառներով: Օբյեկտիվ պատճառների շարքում նախարարության մասնագետները դասում են, օրինակ, հանքարդյունաբերության և կապի ոլորտներում մի քանի խոշոր ծրագրերով իրականացված ներդրումների ավարտը։ Իսկ սուբյեկտիվների շարքում նշվում են ներդրողների սպասողական տրամադրությունները Հայաստանից Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու գործընթացի հետ կապված:
Պոտենցիալ ներդրողներին ՀՀ-ում ներդրումներ կատարելու հարցում էլ զսպել են նաև այս տարվա կեսից ՌԴ-ի տնտեսությունում արձանագրվող միտումները, իսկ ՀՀ տնտեսությունը չափազանց սերտ է ինտեգրված այդ երկրի տնտեսությանը: Ըստ սպասումների, այս տարվա ընթացքում օտարերկրյա ներդրումների ծավալը կարող 25-30 տոկոսով ավելի ցածր լինել, քան անցած տարի։ Նկատենք, որ անցած տարի էլ ներդրումները, նախորդ տարվա համեմատ արդեն իսկ նվազել էին ավելի քան 20 տոկոսով և կազմել մոտ 600 մլն դոլար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: