Հարսանեկան կառքը` ՃՏՊ-ի պատճառ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌԴ Տյումեն քաղաքում այսօր առավոտյան հարսանեկան կառքը ճանապարհա տրանսպորտային պատահարի պատճառ է դարձել
Զարդարված կառքը կանգնել է փողոցի խաչմերուկներից մեկի մոտ, փեսան իջել է կառքից ու գնացել հարսի ետեւից, կառապանն էլ որոշել է իջնել կառքից ու հանգստանալ: Այդ ժամանակ հարևանությամբ անցնող բեռնատարի վարորդը, ազդանշան է արձակել ու հանգիստ շարունակել ճանապարհը, ինչից ձիերը վախեցել են ու սկսել այս ու այն կողմ վազել: Չորքոտանիները նախ բախվել են լուսացույցին, տապալել ճաապարհային սյունը, այնուհետ հայտնվել ծառերի արանքում:Ձիերի սմբակների հարվածներից վնասվել է հարեւանությամբ կայանված արտասահմանյան մակնիշի մեքենան:
 




Լրահոս