Բարաք Օբամային այլևս չի կարելի վստահել. հանրապետականներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները քննադատել է նախագահ Օբամայի ծրագիրը երկրում գտնվող 5 մլն ապօրինի ներգաղթյալների կարգավիճակն օրինականացնելու վերաբերյալ:

Բեյները, մասնավորապես, ասել է, որ նախագահին այլևս չի կարելի վստահել, քանի որ նա, չխորհրդակցելով կոնգրեսմենների հետ, միանձնյա փոփոխել է ներգաղթային քաղաքականությունը:

Նա հայտարարել է, որ այս հարցը վճռելիս նախագահն իրեն այնպես է պահել, կարծես թագավոր կամ կայսեր լինի:

Նախօրեին Օբաման հայտարարել էր միլիոնավոր ոչ օրինական ներգաղթյալների կարգավիճակը օրիանականացնելու մտադրության մասին. տեղեկացնում է BBC-ն:




Լրահոս