Ամռան առաջին օրը բազմաթիվ երկրներում ինչպես նաեւ Հայաս տանում նշվում է Երեխաների պաշտ պանության միջազգային օրը: 1925-ին Շվեյցարիայում տեղի ունեցավ Երեխաների բարեկեցության համաշխարհային կոնֆերանսը, որտեղ հունիսի 1-ը ազդարարվեց որպես երեխաների պաշտպանության միջազգային օր: Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր են ստորագրվել, որոնց թվում են 1959-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Երեխայի իրավունքների հռչակագիրը եւ 1989-ին Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան, որով ըստ էության երեխաները համարվեցին խոցելի հատուկ խումբ: Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992-ին, որից հետո 1996-ին ընդունվել է “Երեխայի իրավունքների մասին” ՀՀ օրենքը: Այդ օրը հանրապետության տարբեր մարզերում, ինչպես նաեւ մայրաքաղաքում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում:
Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ