Ադրբեջանական կայքերը, վկայակոչելով Հայաստանի պաշտպանության նախարարությանը, տեղեկացնում է հայկական ուղղաթիռի օդաչուների մարմինների և ուղղաթիռի որոշ մասերի տարհանման մասին, նշելով, որ, հավանաբար, խոսքը «սև արկղի» մասին է:
«Հայկական կողմը հայտնում է նաև, որ օպերացիայի արդյունքում երկու ադրբեջանցի զինվոր է զոհվել, որոնցից մեկը դիպուկահար էր, իսկ երկրորդը լուսավորում էր ուղղաթիռի անկման վայրը:
Իր հերթին՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է նշված տեղեկատվությունը և հայտարարել, որ այն ստուգվում է», – գրում են աղբյուրները:
Տեղեկատվությունից այնքան էլ պարզ չէ, թե ինչն են հատկապես հերքում ադրբեջանցիները՝ ուղղաթիռի անձնակազմի մասունքների տարհանումը, թե՝ իրենց զինվորների զոհվելու փաստը:
Առաջին ենթադրությունը պարզապես զավեշտալի է, և նման կասկածը կարող է վկայել հակառակորդի զանգվածային խելագարության մասին: Ինչ վերաբերում է ադրբեջանական զինվորների ոչնչացմանը, ապա նման դեպքերում հերքումն ադրբեջանական կողմի սովորական պահվածքն է: Բացի այդ՝ անգամ վայրագ ցեղերը, երևի թե, հասկանում են, որ դիակապտությունը, անգամ եթե խոսքը վերաբերում է հակառակորդին, չի կարող չառաջացնել առողջ հոգեբանությամբ մարդկանց վրդովմունքը ողջ աշխարհում: Իսկ ուրիշ ինչո՞վ կարող էին զբաղվել ադրբեջանցիները՝ 10 օր առաջ կործանված ուղղաթիռի մոտակայքում: