Տավուշում գյուղացին վիրավորվել է ադրբեջանական կողմի կրակոցից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Տավուշի մարզի Բերդ քաղաքի հոսպիտալից Ոստիկանության Տավուշի բաժին այսօր՝ ժամը 8.15-ին, հաղորդում է ստացվել, որ աջ ազդրի միջանցիկ հրազենային վիրավորումով իրենց մոտ է տեղափոխվել Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 1960-ի ծնված Վ. Մելքումյանը: Ըստ Ոստիկանության կայքի՝ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Մելքումյանը նշված վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 7.00-ի սահմաններում, նշված գյուղի խաղողի այգում աշխատելիս` ադրբեջանական հենակետից արձակված կրակոցից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
 




Լրահոս