Նոր մանրամասներ՝ գիշերային հատուկ օպերացիայի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով՝ այս պահին ուղիղ 10 օր առաջ հակառակորդի կողմից խոցված հայկական ուղղաթիռի զոհված անձնակազմի անդամների հարազատներն արդեն գիտեն, որ մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից այս գիշեր տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Զոհված զինծառայողների հարազատներն այս պահին գտնվում են Պաշտպանության նախարարությունում:

Armlur.am-ին հայտնի է դարձել, որ հայտնաբերված հայ զինծառայողների դիակներից միայն մեկն է ճանաչելի, քանի որ այն պահին, երբ հակառակորդը խոցել է ուղղաթիռը, այն երկու մասի է բաժանվել, և հետնամասում գտնվող տեղում մահացած զինծառայողն ուղղաթիռի կիսված հատվածի հետ վայր է ընկել: Իսկ առջևում նստած մյուս երկուսն այրվել են պայթյունից հրդեհված ուղղաթիթի այդ հատվածում:

Այսպիսով՝ վերջնականապես հերքվում են այն քիչ հավանական վարկածները, թե հայկական ուղղաթիռի անձնակազմի անդամներից որևէ մեկը կարող էր մահացած չլիներ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը:




Լրահոս