Ռոջեր Ֆեդերերը մեկնաբանում է Դևիսի մրցաշարում իր պարտությունը:
Հիշեցնենք, որ հայտնի շվեցարացին մեջքի հետ խնդիրներ ունենալու պատճառով պարտվել է Մոնֆիսին:
«Ես վատ չէի զգում, պարզապես աստիճանաբար էի մտնում խաղային իրավիճակ: Գայելը բավականին լավ էր խաղում, և ինձ այլ բան չէր մնում: Նա, իրոք, լավագույնն էր և արժանի էր հաղթանակի»: «Ստադիոնում տիրում էր աներևակայելի մթնոլորտ: Ստադիոնը լեփ-լեցուն էր: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել շվեցարացիներին»,- ասում է Ֆեդերերը:
«Ինչ վերաբերվում է զուգախաղին, պետք է ասեմ, որ ես թիմի ավագին հատուկ ասելիք ունեմ` Սևերին Լոիտիին կասեմ՝ ինչպես եմ զգում. լավ եմ զգում, և ամեն ինչ հիասքանչ է»,- եզրափակում է Ֆեդերերը: