![](https://armlur.am/wp-content/uploads/2012/06/01//26644.jpg)
Բանկիր Էդմոնդ Սաֆրայի այրին` աշխարհի ամենահարուստ կանանցից համարվող Լիլի Սաֆրան Christieևs աճուրդում վաճառքի է հանել JAR տան` իր ունեցած զարդեղենի հավաքածուն: Ստացված գումարը, որը կուղղվի բարեգործությանը, կազմել է 37.9 մլն դոլար, որը գրեթե կրկնակի ավելի է մեկնարկային գնից:Սակայն աճուրդի աստղը փարիզյան Chaumet բրենդի սուտակով մատանին է եղել, որը վաճառվել է ավելի քան 6.7 մլն դոլարով: 32.08-կարատանոց քարով պատրաստված մատանու մեկնարկային գինը եղել է 3-5 մլն դոլար: