Սուրեն Զոլյանը Բրյուսովի ռեկտոր դառնալու հայտ չի ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բրյուսովի  անվան Լեզվաբանական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար կպայքարեն բուհի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանն ու ճարտարագիտական համալսարանի  օտար լեզուների ամբիոնի վարիչ  Վաղարշակ Մադոյանը: Այս մասին armlur.am-ին  հայտնեցին Կրթության և գիտության նախարարությունից: Այսօր՝ հունիսի 1-ին  ժամը 13:00-ին ավարտվել է  Բրյուսովի  անվան Լեզվաբանական համալսարանի ռեկտորի թափուր տեղի համար մրցույթում հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը: Ռեկտորի թափուր տեղի համար մրցույթը տեղի կունենա հունիսի 12-ին: Թեկնածուները երկուսն էլ բանասիրական գիտությունների դոկտորներ են, ունեն պրոֆեսորի մանկավարժական կոչում: Վաղաշակ Մադոյոնը նաև “Անանիա Շիրակացի” համալսարանի նախկին ռեկտորն է եղել, որոշ ժամանակ դասավանդել է Բրյուսովում: Իսկ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանը նախկինում  եղել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալասրանի պրոռեկտոր: Ինչ վերաբերում նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանին, ով աղմկահարույց ազատումից հետո չէր բացառել, որ կարող է մասնակցել նոր մրցույթին, փաստորեն հայտ չի ներկայացրել: 




Լրահոս