Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են «Օպել»-ն ու «Ռենջ Ռովեր»-ը. վարորդներից մեկը տեղում մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 22-ին, ժամը 08.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 90 OQ 006 պ/հ (վարորդ` Լ. Գ., ծնվ. 1986թ.) և «Ռենջ Ռովեր» մակնիշի 21 TT 100 պ/հ (վարորդ` Ռ. Գ., ծնվ. 1961 թ.) ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով Լ. Գ.-ն տեղում մահացել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Մ. -ին (ծնվ. 1964 թ.) տեղի ուժերով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները:




Լրահոս