Թող մեղադրեն ինձ մարդիկ, հոգ չէ. Մարիո Բալոտելլի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լիվերպուլ»-ի հարձակվող Մարիո Բալոտելին պատասխանել է այն քննադատներին, ովքեր դժգոհություն են հայտնել նոր ակումբում նրա ցուցադրած խաղից: Իտալացի հարձակվողն 9 հանդիպում է անցկացրել Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում և ոչ մի գոլի հեղինակ չի դարձել:

«Այս տարվա իմ ելույթները ես գնահատում եմ 7` կես միավորով ավելի նախորդ տարվանից: Այս տարի բավականին շատ եմ վազում: Երբեք այսքան չեմ վազել, որքան ստիպված էի անել դա այստեղ: Իսկ գոլեր դեռ կխփեմ: Պետք չէ, որ մարդիկ վստահեն ինձ: Կարևոր են միայն ընտանիքս և մտերիմ ընկերներս, ովքեր հավատում են ինձ: Որոշ մարդիկ կարծում են, որ եթե դեռ գոլ չեմ խփել, չեմ կարող թիմի լավագույն ֆուտբոլիստներից մեկը դառնալ ընթացիկ մրցաշրջանում: Դա իրենց գործն է: Ինձ չեն հետաքրքրում այն պատմությունները, որ շրջանառվում են իմ մասին: Դրանք սուտ են»,- ասել է Բալոտելլին:




Լրահոս