Այսօրվանից կիրառության մեջ կմտնեն նոր անձնագրերը.տեսանյութ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 1-ից Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են ձեռք բերել կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրեր եւ նույնականացման քարտեր: Այդ կապակցությամբ էր  ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսը, որին մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայորԱրթուր Օսիկյանը, ԱՎՎ պետ Հովհաննես Քոչարյանը, ՀՀ-ում  Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչիսնկին եւ նույնականացման ժամանակակից փաստաթղթերի ներդրումն  իրականացնող “Լեհաստանի արժեթղթերի արտադրության ֆաբրիկա”  ընկերության նախագահ Քշիշտոֆ Ժարնոտալին:

Նշենք, որ քաղաքացիները ժամանակակից փաստաթղթերը ստանալու են կամավորության  սկզբունքով:Բարձր գնահատելով հայ-լեհական համագործակցությունը՝ էլեկտրոնային նույնականացման համակարգի եւ կենսաչափական կողմնորոշիչներով անձնագրերի ներդրումը կարեւորեց նաեւ ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:

Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը ներկայացնելով նորամուծության առանձնահատկությունները՝ նշեց, որ նույնականացման քարտը պարունակելու է քաղաքացու տվյալների էլեկտրոնային պահոց,  որտեղ ամրագրվելու են օրենքով նախատեսված տվյալներ: Կեսաչափական անձնագրերի էլեկտրոնային  պահոցում  ամրագրվելու  են տեղեկություններ անձի վերաբերյալ, այդ թվում՝ քաղաքացու թվայնացված լուսանկարը, ստորագրությունը, մատնադրոշմները: Նա նաեւ ընդգծեց, որ  այդ տվյալների  պաշտպանվածությունն ապահովված  է: “Այս փաստաթղթերը նաեւ մուտքի  արտոնագրերի տրամադրման  դյուրացման խնդիր են լուծում,- ասաց Արթուր Օսիկյանը: – Սա մեծ համակարգ է, նորամուծություն, բարեփոխում՝ մի շարք առումներով”:
Լեհական ընկերության ղեկավար Ժարնոտալին իր խոսքում ասաց, որ անձնական տվյալների գողությունը, փաստաթղթերի նույնականացումը ժամանակակից պետություններին սպառնացող հանցատեսակ է, իսկ այս փաստաթղթերը գրեթե անհնար են դարձնում այդ ճանապարհով կատարվող հանցագործությունները:




Լրահոս