«Մեր սուրբ մասունքների՝ բաց երկնքի տակ գտնվելը անպատվություն էր բերում մեզ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցված ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռի զոհված անձնակազմի տարհանումը ճիշտ ժամանակին իրականացավ: Այս համոզմանն է Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եզիազարյանը, ում խոսքով՝ ինքը մշտապես շեշտել է, որ պետք էր գրոհել և վերցնել հայ զինծառայողների դիերը:

«Ապրեն, որ նման բան են արել մեր տղաները: Մեր սուրբ մասունքները գտնվել են բաց երկնքի տակ, որը մեզ անպատվություն էր բերում: Ապրեն մեր զինվորականները, որոնք իրենք իրենց ուժով գնացել են մեր սուրբ մասունքների հետևից»,- նշեց Գուրգեն Եղիազարյանը, և Armlur.am- ի հարցին՝ ինչպես պետք է վերաբերվել և մեկնաբանել միջազգային ատյանների արձագանքը ուղղաթիռի խոցման վերաբերյալ, Գուրգեն Եղիազարյանը կարճ պատասխանեց. «Թքած ունեմ միջազգային արձագանքի վրա»:

Հիշեցնենք, որ հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը՝ ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության:

Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու ասկյար: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել:




Լրահոս