Գերմանիայում ազատ է արձակվել ռուս կին լրտեսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայում անցած տարի ամուսնու հետ միասին ձերբակալված ռուս լրտես կինն ազատ է արձակվել և վերադարձել հայրենիք. տեղեկացնում է «Ռոսբալտ»-ը՝ վկայակոչելով գերմանական Focus պարբերականը:

«48-ամյա կինը, ով հայտնի է Գեյդրուն Անշլագ կեղծանունով, 2 օր առաջ ազատ է արձակվել և վերադարձել Ռուսաստան, իսկ նրա 53-ամյա ամուսինը, ով հայտնի է որպես Անդերս, շարունակում է մնալ կալանքի տակ», – ասվում է տեղեկատվության մեջ:

Զույգը 6,5 տարով կալանքի տակ էր վերցվել 2013թ. հուլիսին: Պարբերականի տվյալներով` նրանք 1988-ից աշխատել են ՊԱԿ-ում (պետական անվտանգության կոմիտե), այնուհետև՝ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունում: Նրանց խնդիրն է եղել ԵՄ և ՆԱՏՕ-ի քաղաքական և ռազմական գաղտնիքների ձեռքբերումը:

Նշվում է, որ Անշլագը կարող էր ազատ արձակվել փոխանակման պայմանավորվածության համաձայն, որի շրջանակներում ավելի վաղ Ռուսաստանի բանտերից ազատ էին արձակվել Գերմանիայի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների երեք նախկին աշխատակցի:




Լրահոս