Այսօր՝ հունիսի 1-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում. մոտավորապես ժամը 14.30-ի սահմաններում Հրաչյա Քոչար 24/1 հասցեում գտնվող Միկա բենզալցակայանի դիմաց Կամազ մակնիշի 54 ԼՕ 541 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 35-ամյա Գագիկ Հարությունյանը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածում անցնող հետիոտնին, ով տեղում մահացել է։
Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ վրաերթի ենթարկվածը աշխատում էր Միկա բենզալցակայանում որպես հավաքարար։ Վերջինս 60-ամյա Ժաննա Սաղաթելյանն էր։Վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել, իսկ նրա վարած Կամազը օգտագործվել է նշված հատվածում ասֆալտապատման աշխատանքների համար և վրաերթը տեղի է ունեցել ավտոմեքենայի հետընթացի ժամանակ։Այս մասին armlur .am- ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: