«Իսլամական պետության» գրոհայինները ոսկի, արծաթ և այլ թանկարժեք մետաղներ են գնում, որպեսզի սկսեն իրենց սեփական տարադրամի թողարկումը: Նման քայլն անհրաժեշտ է Իրաքի և Սիրիայի բռնագրավված տարածքներում ահաբեկչական կազմակերպության վերահսկողությունն ամրապնդելու համար. գրում է անգլալեզու RT կայքը՝ հղում անոլով McClatchy-ին:
Ոսկու վաճառականը Ֆալլուջայից հայտարարել է, որ արտասահմանցի ջիհադականները գնում են քաղաքի խանութների ողջ ոսկին ու արծաթը, իսկ ինքն անձամբ ԻՊ-ի հետ կապված անձանց գրեթե 7 կգ ոսկի է վաճառել:
«Նրանք ասում են, որ կանանց համար նվերներ են գնում, սակայն այժմ ես հասկանում եմ, թե ինչում է բանը», – լրագրողներին ասել է վաճառականը: