ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում բնակվող 2 քույրերը մի ակնթարթում հարստացել են, երբ իրենց հանգուցյալ հոր` Ռոբերտ Սփենսի տան պատերի մեջ 500 հազար դոլար է հայտնաբերվել:Իրենց հոր մահից հետո վերջիններս վաճառել են տունը, եւ այն գնած մարդիկ վերանորոգում սկսելուց հայտնաբերել են գումրը,-հայտնում է BBC -ին: Բացի 500 հազար դոլարից պատի մեջ պահված են եղել նաեւ արժեքավոր բաժնետոմսեր, պարտատոմսեր, ինչպես նաեւ մեծ քանակությումբ ոսկեղեն: Բարեխիղճ զույգն անմիջապես դիմել է իրավապահ մարմիններին, որոնք դատարանի կայացրած վճռի հիման վրա` արժեքավոր գտածոն հանձնել են տան նախկին տիրոջ դստրերին:
500 հազար դոլար, ոսկեղեն տան պատերի մեջից
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ