Չկատարված սպանության համար դատապարտվածն ազատ արձակվեց 39 տարի անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում անարդար դատապարտված տղամարդը 39 տարի ազատազրկումից հետո ազատ է արձակվել. տեղեկացնում է Cleveland.com-ը:

57-ամյա Ռիկի Ջեքսոնն արդարացվել է «Անմեղություն» իրավապաշտպան ծրագրի ակտիվիստների ջանքերով: Նրա դեպքը նման դեպքերի շարքում ռեկորդային է՝ բանտում գտնվելու ժամկետի առումով:

Ջեքսոնը դատապարտվել էր 1957-ին խանութի աշխատակցի սպանության համար, ինչի մասին վկայություն էր տվել 12-ամյա Էդդի Վերնոնը:

Միայն այժմ է նա հոգևորականին խոստովանել, որ սուտ է ասել և հրաժարվել է իր նախկին ցուցմունքներից: Նա բացատրել է, որ երկար տարիներ թաքցրել է ճմարտությունը՝ վախենալով պատժվելուց:




Լրահոս