Հունիսի 6-ին Վանաձորում տեղի կունենա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու տարածքային գրասենյակի պաշտոնական բացումը: Բացմանը ներկա կլինեն ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, այլ հյուրեր: Միջոցառման ընթացքում Պաշտպանը կամփոփի մարզային գրասենյակների երկու ամիսների գործունեությունը` ներկայացնելով արդյունքները: Մարզային գրասենյակները բացվել և գործում են “Աջակցություն Հայաստանում երկու ընտրական փուլերին” ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը` Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ: Նախատեսվում է նաև Մարդու իրավունքների ոլորտին առնչվող խնդիրների շուրջ կլոր սեղան-քննարկում Լոռու մարզի հասարակական կազմակերպությունների հետ: Այս մասին հայտնում են Պաշտպանի գրասենյակից։
Վանաձորում ՄԻՊ-ի գրասենյակ կբացվի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ