
Շաբաթ օրը Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Սիչուան նահանգում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել. տեղեկացնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր Լեշան քաղաքից 103 կմ դեպի արևմուտք՝ 10 կմ խորության վրա:
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվությունը բացակայում է: