
Նիդեռլանդներում դատական նիստի ժամանակ դատարանի որոշումը հրապարակող դատավորի վրա դահլիճից աթոռ են շպրտել: Աթոռը նետել է տղամարդը, ում երեք հարազատների՝ ավտովթարում զոհվելու պատճառ էր դարձել դատապարտյալը:
Ռոյմոնդ քաղաքի բնակիչը հուսահատության գիրկն է ընկել, երբ վարորդին դատապարտել են երկու ամսվա ազատազրկման և 120 ժամ ուղղիչ աշխատանքների կատարման՝ երկու տարեկան աղջկա, նրա տատիկի և պապիկի սպանության համար:
Դատավորը պարզաբանել է, որ վարորդը ընդամենը 25 կիլոմետրով է գերազանցել արագությունը և պետք է դրան համապատասխան պատիժ կրի: Զոհված երեխայի հորը դատարանի դահլիճից հեռացրել են ոստիկանները: