ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանի ուղերձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Սիրելի երեխաներ եւ հարգելի ծնողներ,
Սրտանց շնորհավորում եմ ամենավառ  տոներից մեկի` Երեխաների իրավունքների պաշտպանության  օրվա կապակցությամբ: Երեխաներն են հասարակության վաղվա օրը կրողները, եւ մեր` պետության ու հասարակության խնդիրն է ապահովել նրանց առողջ, անհոգ, ուրախ եւ երջանիկ մանկությունը:
Առանձնահատուկ շնորհավորում եմ նաեւ ծնողներին, որոնց ուսերին է դրված մանուկներին ընտանեկան ջերմությամբ շրջապատելու, առողջ հոգով ու արժանապատիվ սերունդ դաստիարակելու առաքելությունը: Տոնը նաեւ պարտավորեցնող է, քանզի բոլորինս է արժանի հերթափոխ ապահովելու պատասխանատվությունը:
Կրկին շնորհավորելով արեւաշող այս տոնի առթիվ` ցանկանում եմ բոլորերեխաներին լիարժեք ու երջանիկ մանկություն, ծնողների անսահման սեր ու գուրգուրանք, երազանքների իրականացում, անամպ երկինք”:




Լրահոս