
ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն 100 աշխատակից է գործուղել Միսսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաք՝ ոստիկանի կողմից անզեն սևամորթ դեռահասի սպանության աղմկահարույց գործի հետ կապված զանգվածային բողոքի ակցիաների սպառնալիքի պատճառով: Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը` վկայակոչելով անանուն աղբյուրը, ստորաբաժանումը կոչված է աջակցելու տեղական իրավապահ մարմիններին:
Միսսուրիի նահանգապետ Ջեյ Նիքսոնը Սենտ-Լուիսի արվարձան հանդիսացող Ֆերգյուսոնում երկուշաբթի արտակարգ իրավիճակ էր հայտարարել՝ օգոստոսին 18-ամյա աֆրոամերիկացի Մայքլ Բրաունի սպանության գործոդ դատավճիռը մոտ օրերս կայացնելու կապակցությամբ: Ժյուրին պետք է որոշում կայացնի` բավարար են արդյոք հիմքերը սպիտակամորթ ոստիկան Դարրեն Ուիլսոնին մեղավոր ճանաչելու համար. տեղեկացնում է ТАСС-ը: