“Հայռուսգազարդ” ընկերության ՀՀ կառավարությանը պատկանող 20% բաժնետոմսերը չեն վաճառվում` ներկա պահին նման քննարկումներ օրակարագում չկան: Այդ մասին հայտնում են “ՀայՌուսգազարդ” ընկերության մամլո ծառայությունից: nՀիշեցնենք, որ “ՀայՌուսգազարդի” բաժնետոմսերի 80%-ը պատկանում է ռուսական “Գազպրոմ” ընկերությանը, 20%-ը` ՀՀ կառավարությանը` ի դեմս ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության: Ընկերության կանոնադրական կապիտալը 316.6 մլրդ դրամ է:
Վերջին շրջանում լուրեր էին պտտվում, որ “ՀայՌուսգազարդն” աշխատում է վնասով, եւ այդ պատճառով ՀՀ կառավարությունը ցանկանում է օտարել իրեն պատկանող բաժնետոմսերը: Իսկ “168 ժամ” թերթը մայիսի 31-ին հոդված էր տպագրել այն մասին, որ “ՀայՌուսգազարդը” պարտավոր է մայիսի 30-ի դրությամբ հրապարակել իր ֆինանսատնտեսական հաշվետվությունը, ինչը չի արել: “ՀայՌուսգազարդի” ներկայացրած հաղորդագրության մեջ նշվում է, որ ֆինանսական հաշվետվությունների հրապարակումը կանոնակարգվում է “Հաշվապահական հաշվառման մասին” ՀՀ օրենքով, այսինքն` հաշվետվության ներկայացման վերջնաժամկետը ոչ թե մայիսի 30-նն է, այլ հուլիսի 1-ը:
“Այժմ “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ ֆինանսական հաշվետվությունները աուդիտի անցկացման փուլում են: Աուդիտորական ծառայություններ է մատուցում “Փրայսուոթերհաուս Կուպերս Արմենիա” ընկերությունը, որը հանդիսանում է աշխարհում չորս խոշոր աուդիտորական ընկերություներից մեկի դուստր ընկերությունը: Աուդիտի անցկացման ավարտից հետո՝ օրենքով սահմանված ժամկետում Ընկերությունը կհրապարակի իր ֆինանսական հաշվետվությունները”,-նշված է “ՀայՌուսգազարդի” մամլո ծառայության հաղորդագրության մեջ: