Նախատոնական թանկացումներ նկատո՞ւմ եք. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբեր ամսին Հայաստանն ավելի է շեղվում աշխարհի ընթացքից, և մինչ ամենուր հսկայական ու աներևակայելի զեղչեր են սկսվում, մեր երկրում ամեն ինչ թանկանում է: Ընդ որում, խոսքը ոչ միայն սննդամթերքին է վերաբերում, այլև՝ բոլոր տիպի խաղալիքներին, հագուստի տեսակներին, նվերներին: Անգամ ծառայությունների գնաճ է արձանագրվում:

Armlur.am-ի զրուցակիցների մեծ մասը նշեց, որ գնաճն այս տարի չի համբերել ու նոյեմբեր ամսվա կեսերից նախատոնական թանկացումներն իրենց զգացնել են տալիս: Երևանցիները խոսում էին հատկապես սննդամթերքի մասին ու նշում, որ այսպես շարունակվելու դեպքում դեկտեմբերի երկրորդ հատվածում գները երբևէ չգերազանցված ռեկորդներ են սահմանելու: Դժվարություններից անկախ՝ մարդիկ ինչպես ամեն տարի պատրաստվելու, հնարավորության սահմաններում նշելու են Նոր տարին: Ցավալի է, բայց բոլորն էին նշում, որ տարեցտարի իրենց դրամապանակի պարունակությունը պակասում է, ու նրանք ավելի ու ավելի համեստ սեղան են գցում:

Լուսինե Հակոբյան, Տիգրան Սարգսյան

 




Լրահոս