Դիպուկահարներ Հայաստանի սահմանին. The Independent

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բրիտանական The Independent-ը հրապարակել է բժիշկ Էդրիեն Փոնթի նամակը, որում Փոնթը նշում է, որ Հայաստանի սահմանին կան դիպուկահարներ:
Նամակում Փոնթը մասնավորապես նշում է. “Եվրատեսիլ” երգի մրցույթի հիսթերիայի միջից մենք չպետք է աչք փակենք Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ վերաբերմունքի վրաե: 
Փոնթը գրում է, որ, երբ ինքը Հայաստանում էր, իր հայ գործընկերների հետ եղել է Հայաստանի հյուսիսում` Ադրբեջանի սահմանին շատ մոտ:
“Գյուղերից մեկի բնակիչները դուրս եկան իրենց տներից` խորհուրդ տալու մեզ ավելի հեռու չգնալ, քանի որ Ադրբեջանի դիպուկահարները կանոնավոր կրակ են արձակում: Իրենց հողում խաղաղ աշխատող մի շարք մարդիկ, անգամ դպրոցականներ սպանվել էին: Նման միջադեպերը տարածված են”,- գրում է նա:
“Նման սպանությունների նպատակը մեկն է` հրահրել Հայաստանին` ստեղծելով “սահմանային միջադեպ”, որը Ադրբեջանին թույլ կտա փորձել գրավել Հայաստանի ևս մեկ անկլավ: Հայաստանի այս հատվածում էթնիկ հայեր են` քրիստոնյաներ, և խոսում են հայերեն: Նրանք չեն ցանկանում ներառված լինել իսլամական Ադրբեջանի մեջ, որտեղ նրանք կհետապնդվեն: Եկեք հուսանք, որ ժողովրդավարական ընտրությունն ու օրենքի գերակայությունը կհաղթի”,- գրում է Դոկտոր Էդրիեն Փոնթը:




Լրահոս