ԱՄՆ-ի գլխավոր հեռուստաալիքները բոյկոտել են Բարաք Օբամայի ելույթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի գլխավոր հեռուստաալիքները՝ ABC-ն, NBC-ն և CBS-ը չեն հեռարձակել երկրի նախագահ Բարաք Օբամայի ելույթը:

Այն պահին, երբ նախագահն այլ հեռուստատեսությունների ուղիղ եթերում խոսում էր 5 մլն գաղթականներին օրինական կարգավիճակ տրամադրելու մասին, այդ ալիքները հեռուստաշոու կամ սերիալ էին ցուցադրում:

Նախագահի ելույթը հեռարձակել են CNN, Fox News, PBC ալիքները, ինչպես նաև՝ իսպանալեզու Univision ու Telemundo-ն:

Ըստ ավանդույթի՝ հեռուստաընկերությունները սովորաբար ուղիղ եթերում ցուցադրում են նախագահի այն ելույթները, որոնք վերաբերում են ազգային անվտանգությանը կամ երկրի համար այլ կարևորագույն հարցերին: Սակայն երբեմն հեռուստաալիքի ղեկավարությունը կարող է հրաժարվել ելույթի հեռարձակումից, եթե քաղաքական պատվեր կատարելու կասկածի կամ հեռուստադիտողների կողմից ալիքը փոխելու վտանգ կա, տեղեկացնում է lifenews.ru-ն:




Լրահոս