Հանրապետության տարածքում այս գիշեր և հունիսի 2-ին եղանակը կպայմանավորվի թույլ արտահայտված բարձր ճնշման դաշտով:
Գրեթե ողջ հանրապետությունում կդիտվի առանց տեղումների, արևառատ եղանակ, միայն առանձին, մեծ մասամբ` արևելյան շրջաններում հնարավոր է կարճատև անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում մինչև 15-18մ/վրկ: Տեղ-տեղ կա կարկուտի փոքր հավանականություն: Այլ շրջաններում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մի փոքր կնվազի:
Երևանում hունիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղ-տեղ հնարավոր է քամի 5-10մ/վրկ: Այս գիշեր սպասվում է +12+14, հունիսի 2-ի ցերեկը` +26+28, երեկոյան՝ +22+24 աստիճան:
Տեղեկանում ենք “Մետեո-TV”-ից: