Նոր մանրամասներ՝ Սիսիանի ավտովթարից (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Սիսիանի քննչական բաժանմունքում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրօր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: 
Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է  մայիսի 31-ին, Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Քարահունջ գյուղի բնակիչ Ժիրայր Ղազարյանը, վարելով “ԳԱԶ 53” մակնիշի 28 ՍՕ 646 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 183-րդ կմ-ի հատվածում դուրս էր եկել ճանանապարհի երթևեկելի գոտուց և 15 մետր գլորվելով՝ կողաշրջվել:
 
Ինչպես երեկ դեպքի վայրից armlur.am-ին հայտնել էր Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և 10 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին մի մասը Գորիսի, մյուս մասը՝ Սիսիանի բժշկական կենտրոններ:
 
Վթարի հետևանքով ուղևորներից մեկը՝ Նադեժդա Հակոբջանյանը, տեղում մահացել էր:
Հիվանդանոց են տեղափոխվել.
 
1.Անահիտ Բաղդասարյան (ծնված 1962),
2.Նաիրա Սարգսյան (1977),
3.Արայիկ Իսախանյան (1961),
4.Արմենուհի Թելունց (1961),
5.Նինա Մելքումյան (1938),
6.Անուշ Գրիգորյան (1975),
7.Սադմելա Բաղդասարյան (1954),
8.Մանուշակ Բաղդասարյան (1950),
9.Ժոնյա Ավագյան (1997),
10.Սևակ Ավագյան (1995),
11.Ժիրայր Ղազարյան (1982):
Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խմբին վարորդը հայտնել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին ինքն ընդհարվել է վազանց կատարող “Նիսան” մակնիշի մուգ մոխրագույն մետալիկ գույնի ավտոմեքենայի հետևի աջ անվադողին, ինչին հետո ինքը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և գլորվել ձորը:
 
Ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են նշված՝”Երուկրշին” ՓԲԸ-ին պատկանող “Նիսան”ե մակնիշի ավտոմեքենան, որը վարել է Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի բնակիչ, 51-ամյա Գագիկ Վասիլյանը, իսկ ավտոմեքենայի համարանիշն էր՝ 817 ԼԼ 11:
 
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Հիշեցնենք, որ վթարված ավտոմեքենայից վիրավորներին և մահացածի դին դուրս էին բերել Սյունիքի մարզի փրկարարները, Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները և գյուղացիները:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել էին, որ նշված անձինք գնում էին դաշտ՝ բանջար հավաքելու:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս