Արդեն երկար ժամանակ է՝ գործող իշխանությանը հետապնդում են հրդեհները: Մարտի 2-ին հրդեհվեց Չարենցավան-Երեւան ավտոբուսը, մայիսի 4-ին բռնկվեցին Հանրապետության հրապարակում հայտնված «Հավատանք, որ փոխենք» փուչիկները, մայիսի 22-ին հրդեհվեց Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի շենքը, մայիսի 28-ին դարձյալ այրվեց ԲՀԿ-ի բարեգործական ավտոբուսներից մեկը: Երեկ էլ միանգամից երկու կարեւորագույն օբյեկտներում հրդեհ բռնկվեց՝ մեկը «Էլեկտրոն» գործարանում, մյուսը ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության շենքում: Հետաքրքիր է՝ այսքան զուգադիպություն վերջին տարիներին ե՞րբ էր արձանագրվել. կրակի «լեզուները» հետապնդում են ռեժիմին:
ՀՐԴԵՀՆԵՐԸ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԵՆ ՌԵԺԻՄԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ